Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղի արդյունքը (0:0):
«Պարզապես պետք է գտնել մեր տարբերիչ հատկանիշները մյուս հավաքականներից։ Այժմ մենք պետք է վերականգնենք մեր ուժերը։ Առաջին խաղակեսում գոլի լավ հնարավորություն ունեինք։
Աշխարհի առաջնություն մտնելու հարցը կարող էինք լուծել այս հանդիպումից առաջ։ Բաց թողեցինք այդքան հնարավորություններ: Այնուամենայնիվ, ես լավատես եմ մնում փլեյ-օֆֆից առաջ»,- մեջբերում է Մանչինիին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ինչ վերաբերում է մեր շանսերին, ապա ես լիովին վստահ եմ, որ Իտալիայի հավաքականը դուրս կգա աշխարհի գավաթի խաղարկություն, և նույնիսկ կհաղթի այն»,- իր հերթին Մանչինիին է մեջբերում Ջանլուկա Դի Մարցիոն:
Իտալիայի հավաքականն իր խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով Շվեյցարիային։
























































