Ֆրանսիայի հավաքականի նախկին առաջատար Թիերի Անրին խոսել է այս տարվա «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին.
«Հույս ունեմ, որ կհաղթեն Կարիմ Բենզեման կամ Ն’Գոլո Կանտեն։ Ռոբերտ Լևանդովսկին, կարծում եմ, կընտրվեր 2020 թվականին, եթե մրցանակը չչեղարկվեր։
Կարելի է խոսել նաև Ժորժինյոյի մասին, քանի որ նա հաղթել է ՉԼ-ն և Եվրո 2020-ը։ Եվ կա Լեո Մեսսին, ով վերջապես նվաճեց Ամերիկայի գավաթը»,- ասել է Անրին JDD-ին տված հարցազրույցում։
Մրցանակի հանձնման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 29-ին՝ Փարիզում։























































