Պաշտպան Դանի Ալվեսշ, ով օրերս վերադարձել է «Բարսելոնա», համաձայնել է ցածր աշխատավարձ ստանալ կատալոնական ակումբում։
Diario Sport-ը պնդում է, որ 38-ամյա ֆուտբոլիստի ֆիքսված աշխատավարձը կլինի ամենացածրը թիմում։
Այնուամենայնիվ, Դանիի պայմանագրում նախատեսված են բոնուսներ, որոնք կախված կլինեն ձեռքբերումներից և նվաճած գավաթներից:
Ի սկզբանե Ալվեշը ցանկանում էր պայմանագիր կնքել մեկ տարով` մինչև ԱԱ-2022-ի մեկնարկը, սակայն համաձայնեց պայմանագրին մինչև մրցաշրջանի ավարտը։
























































