Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 15-ին, կայացավ 2022 թվականի Աշխարհի առաջնության Սան Մարինո — Անգլիա ընտրական հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 10:0 հաշվով։
Այսպիսով, Անգլիայի հավաքականը մեկ օրացուցային տարում թարմացրել է միանգամից 3 ազգային ռեկորդ։
Գարեթ Սաութգեյթի թիմի համար այս հաղթանակը 15-րդն էր 2021 թվականին։ Այս տարի անգլիացիները նաև 52 գոլ են խփել և գնդակ բաց չեն թողել 14 խաղում: Այս երեք ցուցանիշները ռեկորդային են Անգլիայի հավաքականի համար՝ մեկ օրացույցային տարվա կտրվածքով։
Բացի այդ, բրիտանացիները չեն պարտվել արդեն 20 խաղում, ինչը կրկնում է ազգային ռեկորդը, որը սահմանվել է 1980-ից 1896 թվականներին:
























































