ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին տուրում Իտալիայի հավաքականն արտագնա խաղում 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Հյուսիսային Իռլանդիայի ընտրանուն ու խմբում գրավեց երկրորդ տեղը:
Առաջին տեղը գրավեց Շվեյցարիայի հավաքականը, որը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց Բուլղարիայի թիմի դարպասը: Շվեյցարացիները վաստակելով 18 միավոր՝ նվաճեցին ԱԱ-ի ուղեգիր: Իտալիան ունի 16 միավոր:
























































