Դարպասապահ Անդրե Օնանան կարիերան կշարունակի «Ինտերում», որի հետ ակնկալվում է, որ փետրվարին նախնական պայմանագիր կկնքի, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
25-ամյա կամերունցու պայմանագիրը «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2022թ հուլիս։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, աֆրիկացուն ավելի վաղ առաջարկվել է չորս տարվա պայմանագիր՝ տարեկան երեք միլիոն եվրո աշխատավարձով։ Դարպասապահն ասել է, որ չի երկարաձգի պայմանագիրը «Այաքսի» հետ․ թիմը հաստատել է այս տեղեկությունը։
Օնանային ցանկացել է ձեռք բերել նաև Լոնդոնի «Արսենալը», սակայն դարպասապահը մերժել է առաջարկը։
Նոյեմբերի սկզբին ավարտվեց Անդրե Օնանայի որակազրկման ժամկետը՝ հակադոպինգային կանոնների խախտման համար։
























































