Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը խոսել է Դոնեցկի «Շախտյորի» հեռանկարների մասին։
«Ես ուկրաինական ակումբի մասնակցությամբ շատ հանդիպումներ եմ դիտում։ Այնտեղ խաղում են շատ բրազիլացիներ, որոնց թվում են նաև իմ ընկերները։ Դոդոն և Տետեն հրաշալի ֆուտբոլիստներ են։ Օրինակ Դենտինոն, ում հետ ես խաղացել եմ «Կորինտիանսի» կազմում, ևս հիանալի ֆուտբոլ է ցուցադրում։
Ամեն անգամ շատ եմ ուրախանում, երբ Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում տեսնում եմ «Շախտյորի» ֆուտբոլիստների։ Ես ցանկանում եմ շնորհավորել ակումբի նախագահին, քանի որ նա կարողանում է գտնել նման տաղանդավոր ֆուտբոլիստների։
«Շախտյորը» վերջին տարիներին բավականին մեծ առաջընթաց է գրանցել։ «Ռեալի» նման թիմերի դեմ խաղալը նրանց մեծ փորձ է տալիս։ Վստահ եմ՝ ապագայում նրանք կարող են հասնել մինչև ՉԼ եզրափակիչ»,- այս մասին բրազիլացին խոսել է Shakhtar Club-ի հետ զրույցի ընթացքում։























































