«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, սերբ հարձակվողին ձեռք բերելու հիմնական թեկնածուն համարվում է Լոնդոնի «Տոտենհեմը»։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է տրամադրել բավարար ֆինանսական միջոցներ՝ առաջիկա ձմռանը գործարքն իրականացնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը «մանուշակների» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրասֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։
























































