Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կիսվել է աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում կայացած Խորվաթիա-Ռուսաստաան հանդիպումից ստացած տպավորություններով։
«Հանդիպումն անցավ եղանակային դժվար պայմաններում, որն ավելի շատ ռուսների օգտին էր։ Ամեն ինչ կարծես ճիշտ հունով էր ընթանում։
Պաշտպանությունում բավականին կազմակերպված էին գործում, իհարկե իրենց հնարավորությունների սահմաններում։ Իմ կարծիքով Կարպինն ամեն բան ճիշտ էր հաշվարկել, բացի Կուդրյաշովի ինքնագոլից»,- Գրիգորանի խոսքերն է մեջբերում Eurostavka-ն։























































