ԱԱ-2022-ի որակավորման փուլի վերջին տուրում Իսպանիան ընդունել էր Շվեդիային ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման միակ գոլը խփվեց հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ․ աչքի ընկավ Ալվարո Մորատան։
Իսպանիան B խմբում 19 միավորով գլխավորեց աղյուսակն ու դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ փուլ։ Շվեդիան 15 միավորով երկրորդն է ու անցումային խաղ կանցկացնի։
Խմբի մյուս խաղում հանդիպել էին Հունաստանի ու Կոսովոյի թիմերն ու գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեցին խաղը։ Երկու թիմերն էլ արդեն զրկվել էին մրցաշարին մասնակցելու իրավունքից։
























































