ԱԱ-2022-ի որակավորման փուլի վերտին տուրում Պորտուգալիան ընդունել էր Սերբիային ու պարտվեց 1-2 հաշվով:
Հանդիպման հաշիվն արդեն 2-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Ռենատու Սանշեշը։ 33-րդ րոպեին Տադիչը հավասարեցրեց այն, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Միտրովիչի խփած գոլը սերբերին դուրս բերեց աշխարհի առաջնություն։
A խմբի մյուս խաղում Իռլանդիան 3-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին։
Պորտուգալիան վաստակած 17 միավորով խմբում երկրորդն է ու անցումային խաղ կանցկացնի, Սերբիան 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։























































