«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչին հատուկ մարզաշապիկ են շնորհել Խորվաթիայի և Ռուսաստանի հավաքականների միջև խաղից առաջ:
33-ամյա կիսապաշտպան ավարտել է կարիերան Խորվաթիայի հավաքականում, ինչի մասին հայտարարել էր անցած տարվա սեպտեմբերին:
Ազգային թիմի կազմում Ռակիտիչը 106 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի հեղինակ: ԱԱ-2018-ում նա արծաթե մեդալներ նվաճեց Խորվաթիայի հավաքականի կազմում:
Homenaje a Rakitic por sus 106 partidos con Croacia 🇭🇷 pic.twitter.com/597ZE65PjN
— CABINA SPORTS (@CabinaSports_) November 14, 2021
























































