Կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր դիրքից։
Վերջին երկու հանդիպումներում 24-ամյա հոլանդացին փոխարինման դուրս եկավ միայն վերջնամասերում, իսկ մինչ այդ պահեստայինների նստարանին անցկացրեց 7 խաղ անընդմեջ։
Վան դե Բեկը լիովին տրամադրված է մարզումներին, բայց եթե իրավիճակը չփոխվի, ապա հունվարին նա մտադիր է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանով հետաքրքրվածեն «Բարսելոնան», «Էվերթոնը» և «Վուլվերհեմփթոնը»։
























































