ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 8:0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն:
Տանտերերի կազմում պոկերի հեղինակ դարձավ Կիլիան Մբապպեն, դուբլ ձևակերպեց Կարիմ Բենզեման, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաբիոն ու Գրիզմանը:
Ընտրական փուլի ավարտից մեկ տուր առաջ Ֆրանսիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
Դեշամի թիմը 15 միավորով խմբի առաջատարն է:























































