ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Նորվեգիայի հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Լատվիայի ընտրանու հետ:
Խմբի մյուս խաղում Թուրքիայի ընտրանին 6 անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբրալթարի դարպասը:
Այս խաղից հետո Նորվեգիայի հավաքականը G խմբում 3-րդն է 18 միավորով: Թուրքերը նույնքան միավորով 2-րդն են:
Աղյուսակը գլխավորող Նիդերլանդների հավաքականն ունի 19 միավոր:























































