Նորվեգական «Բուդե-Գլիմտի» հարձակվող Էրիկ Բոտհեյմը կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, նորվեգացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են հռոմեական երկու գրանդները՝ «Լացիոն» և «Ռոման»։
«Լացիոյի» ղեկավարությունը հարձակվողին դիտարկում է որպես Չիրո Իմոբիլեին հնարավոր փոխարինողի, եթե վերջինս որոշի հեռանալ։ «Ռոմայի» ղեկավարությունն իր հերթին Բոտհեյմի վրա ուշադրությունը սևեռել է այն բանից հետո, երբ վերջինս իրենց դեմ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































