Իտալական «Միլանը» ջանքեր է գործադրում պաշտպան Թեո Էրնանդեսի հետ պայմանագիրը երկարաձգելու համար: Այս մասին հայտնում է tycsports.com-ը:
Ֆուտբոլիստով հետաքրքրված է ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին», ինչի ապտճառով իտալական ակումբը ցանկանում է արագորեն նոր պայմանագրի ստորագրել:
Միլանն արդեն առաջարկել է պաշտպանին մնալ ակումբում մինչև 2026 թվականը։ Աշխատավարձը մեկ մրցաշրջանում 1,5-ից կհասնի 4 միլիոն եվրոյի։
























































