«Ֆիորենտինան» պատրաստվում է հրաժարվել ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինի ծառայություններից։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «մանուշակները» ցանկանում են ձեռք բերել «Ռոմայի» հարձակվող Բորխա Մայորալի տրանսֆերը, որից հետո Կոկորինն այլևս չի մտնի իրենց պլանների մեջ։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Ֆիորենտինայի» կազմում մասնակցել է ընդամենը երեք հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 27 րոպե խաղաժամանակ։
Իտալական ակումբի և Կոկորինի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 3,5 միլիոն եվրո։
























































