Եվրո Մ19-ի ընտրական մրցաշարի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հանդիպեց Խորվաթիայի հասակակիցների հետ։
Այս խաղում հաղթանակ տարան բալկանյան թիմի ֆուտբոլիստները՝ 2-0 հաշվով։ Մեկական գոլով աչքի ընկան Կարլո Շպելյակն ու Ֆրանյո Իվանովիչը։
11-րդ խմբում առաջատարը Խորվաթիան է՝ 6 միավորով։ Մեր հավաքականը վաստակել է 3 միավոր, նույնքան միավոր ունի նաև Շոտլանդիան, որը այսօր հաղթեց Ջիբրալթարին 3-0 հաշվով։
Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականը գերկամային հաղթանակ տարավ շոտլանդացիների հետ խաղում՝ 3-2 հաշվով։
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի խմբի հետնապահի՝ Ջիբրալթարի ընտրանու հետ։
























































