«Ռեյնջերսը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում Սթիվեն Ջերարդի՝ «Ասթոն Վիլա» տեղափոխվելուց հետո։
Այս պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ջովանի վան Բրոնկհորստն է։
Առաջիկա 24 ժամվա ընթացքում հոլանդացին կբանակցի շոտլանդական ակումբի հետ, հայտնում է Goal-ը։
Հարկ է նշել, որ իր խաղային կարիերայի ընթացքում վան Բրոնկհորստը 1998-ից 2001 թվականներին հանդես է եկել «Ռեյնջերսում»։























































