Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Շվեյցարիայի հետ խաղից հետո (1-1) գնահատել է 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար դուրս գալու հնարավորությունները։
Եզրափակիչ տուրում Իտալիան արտագնա խաղում կխաղա Հյուսիսային Իռլանդիայի հետ, իսկ Շվեյցարիան՝ Բուլղարիայի։ Իտալիան և Շվեյցարիան ունեն հավասար՝ 15-ական միավոր։
«Իրավիճակը բարդ է, բայց մենք առաջ ենք Շվեյցարիայից երկու գնդակով [գոլերի տարբերությամբ]: Կփորձենք ցուցադրել մեր ֆուտբոլը, հաղթել և հուսալ, որ Բուլղարիան հիանալի հանդիպում կանցկացնի։
Երկու գոլի առավելությունն աննշան է թվում, բայց այնուամենայնիվ… Եվ հետո, ո՞վ կարող է ասել, որ Բուլղարիան չի կարող դրական արդյունքի հասնել։ Մենք մի փոքր առավելություն ունենք և մտածում ենք Հյուսիսային Իռլանդիային հաղթելու մասին։
Մենք մասնակցելու ենք Աշխարհի առաջնությանը, վստահ եմ»,- մեջբերում է Մանչինիին Football Italia-ն։























































