«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը չի գլխավորի «Նորվիչը»։
The Times-ի լրագրող Հենրի Վինտերը Թվիթերի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնում է, որ 43-ամյա մասնագետը հրաժարվել է ակումբի առաջարկից, որը հիմա ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
Մի քանի օր առաջ հաղորդվում էր, որ Լեմպարդը շփվել է «Նորվիչի» ղեկավարության հետ։
Հիշեցնենք՝ Լեմպարդը հունվարին հեռացվեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այդ ժամանակից ի վեր նա առանց աշխատանքի է։
























































