«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կարող է վերադառնալ Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Պեդրու Ալմեյդան, վերջինիս իր ակումբի կազմում է ցանկանում տեսնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին։ Ըստ աղբյուրի՝ 41-ամյա մասնագետը Տիագոյի տեղափոխության հարցն արդեն իսկ քննարկել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ։
Հիշեցնենք, որ Ալկանտարան հանդիսանում է իսպանական գրանդի սան, իսկ հարազատ ակումբից հեռացել է 2013 թվականին՝ տեղափոխվելով Մյունխենի «Բավարիա»։ Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանի սկզբից հանդես է գալիս անգլիական «Լիվերպուլում»։
























































