Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում տեղի ունեցան աֆրիկական գոտու 5-րդ տուրի հանդիպումները։
Քենիայի հավաքականն արտագնա խաղում 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ուգանդայի ընտրանու հետ։ 63-րդ րոպեին քենիացիների կազմում դաշտ դուրս եկավ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ալվին Թերան։
Հենակետային կիսապաշտպանն այս խաղով նորամուտը նշեց Քենիայի ազգային հավաքականի կազմում։ Հինգ տուրից հետո, վաստակած երեք միավորով, Քենիայի հավաքականը զբաղեցնում է իր խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։























































