«Մանչեսթեր Յունայթեդը» և «Սևիլիան» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։
Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, անդալուսական ակումբը հարձակվողի փնտրտուքների մեջ է, մանկունիանցիներն իրենց հերթին ցանկանում են կազմն ուժեղացնել նոր պաշտպանով։
Ըստ աղբյուրի՝ անգլիական գրանդը պատրաստ է բաց թողնել թիմի հարձակվող Էդինսոն Կավանիին, կամ վերջինիս օգտագործել «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերը ձեռք բերելու գործաքրի մեջ։
Աղբյուրը նաև հավելում է, որ թիմերը պետք է համաձայնության գան ֆինանսական հարցերի շուրջ, քանի որ Կունդեի տրանսֆերը շատ ավելի թանկ արժե, քան Կավանիինը։
























































