«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոն հետաքրքրել է «Ռոմային»։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։ Աղբյուրի փոխանցմամբ, ձմռանը հռոմեացիները կփորձեն ձեռք բերել խաղացողին։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստն արդեն հանդես եկել է Իտալիայում, բայց այդ ժամանակ նա պաշտպանում էր «Միլանի» գույները՝ վարձակալության հիմունքներով։ Միլանյան ակումբի կազմում նա 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Միլան» վարձակալությունից հետո Դալոն վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ», բայց ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում դեռևս 6 հանդիպման է մասնակցել։
«Ռոմա» տեղափոխվելու դեպքում նա կվերամիավորվի Ժոզե Մոուրինյուի հետ, որի հետ աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Երբ Մոուրինյուն գլխավորում էր ՄՅՈՒ-ն, Դալոն ընդամենը 19 տարեկան էր։ Նրա գլխավորությամբ ֆուտբոլիստը 16 հանդիպման է մասնակցել։
























































