«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին և Սերխի Ռոբերտոն վերսկսել են մարզումները, հայտնում է կատալոնական թիմի մամուլի քարուղարությունը։ Երկու ֆուտբոլիստն էլ արդեն աշխատում են խոտածածկին և մոտ են լիարժեք վերականգնմանը։
Սպասվում է, որ երկու ֆուտբոլիստն էլ պատրաստ կլինեն «Բարսելոնայի» հաջորդ խաղին, որը կկայանա հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո։ Հաջորդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում կմրցի «Էսպանյոլի» հետ։
Պեդրին ընթացիկ մրցաշրջանում վնասվածքի պատճառով Պրիմերայի միայն 2 հանդիպման է մասնակցել։ Մկանային վնասվածքի պատճառով նա սեպտեմբերից ի վեր դուրս չի եկել խաղադաշտ։ Սերխի Ռոբերտոն բաց է թողել թիմի վերջին 3 խաղերը՝ մկանային խնդիրների պատճառով։
Այս պահին «Բարսելոնայի» 9 ֆուտբոլիստ բաց է թողնում վնասվածքների պատճառով։ Նրանցից 5-ի մոտ մկանային խնդիրներ ունեն՝ Դեմբելեն, Գոնսալեսը, Պիկեն, Գարսիան և Ֆատին։ Նետոն գրիպով է հիվանդ, Ագուերոն սրտի հետ կապված խնդիրներ ունի, Բրայթվայթը ծնկի վիրահատության է ենթարկվել, իսկ Դեստի մեջքի հետ կապված խնդիրներ ունի։
























































