«Ուրարտուի» դարպասապահների մարզիչ Ագուստին Խարկե Պերեսը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ավարտում են համագործակցությունը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբը շնորհակալություն է հայտնում իսպանացի մասնագետին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա աշխատանքում։
Հավելենք, որ Ագուստին Պերեսն «Ուրարտուի» մարզչական շտաբը համալրել էր 2020 թվականի ամռանը։
Իսպանացի մասնագետն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարզչական գործունեությունը շարունակելու է Ռուսաստանում․
«Որոշել եմ ընդունել աշխատանքի առաջարկը Ռուսաստանից։ Կարծում եմ՝ լավ քայլ է իմ և իմ մարզչական ուղու զարգացման համար։
Կցանկանայի շնորհակալություն հայտնել «Ուրարտու» ՖԱ-ին՝ իմ կարիքները հասկանալու համար: Եվ ինձ հաջողություն մաղթելու համար:
Վերջին 3 տարիների ընթացքում, Հայաստանն ու հայերը այնպես արեցին որ ես զգամ ինձ ինչպես տանը։ Մենք տուժեցինք համաշխարհային համավարակից և պատերազմից : Թեև ծանր ժամանակներ էին այս երկրի համար, բայց նրանք անցան և մենք շարունակում են առաջ շարժվել:
Ես հեռանում եմ, բայց սրտիս մի մասը մնում է»,- գրել էր Պերեսը։
























































