Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 11-ին ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում Երևանում կյուրընկալի Հս․Մակեդոնիայի ընտրանուն։
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագ Էնիս Բարդին իր կարծիքն է հայտնել այսօրվա խաղի մասին.
«Այս հանդիպման ժամանակ կարևոր կլինեն նույնիսկ ամենափոքր դրվագները: Ամենակարևորն այն է, որ մենք պատրաստ լինենք և իմանանք, թե ինչ ենք ուզում այս խաղում:
Այս հանդիպումը շատ կարևոր է և՛ մեզ, և՛ Հայաստանի համար: Պետք է այնպես, ինչպես երբևէ, համախմբված լինենք և հենց դա է հաղթանակի գրավականը: Մենք ունենք նոր խաղացողներ, և մեզ ժամանակ է պետք հարմարվելու համար, բայց դա մեծ խնդիր չէ: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է մեզ սպասվում»,- մեջբերում է ֆուտբոլիստին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստան-Հս․Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին, խաղի մեկնարկը՝ 21։00-ին։
























































