Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 11-ին ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում Երևանում կյուրընկալի Հս․Մակեդոնիայի ընտրանուն։
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին իր կարծիքն է հայտնել այսօրվա խաղի մասին.
«Ես հիանալի հանդիպում եմ ակնկալում: Երկու թիմերն էլ հնարավորություն ունեն երկրորդ տեղը զբաղեցնելու: Այսօրվա խաղը կտարբերվի Սկոպյեի խաղից․ հիմա ես ակնկալում եմ բոլորովին այլ հանդիպում՝ բաց ֆուտբոլ երկու կողմից, քանի որ հաղթանակը կարևոր է երկու թիմերի համար էլ»,- մեջբերում է Միլևսկուն ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստան-Հս․Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին, խաղի մեկնարկը՝ 21։00-ին։
























































