Ուղիղ 5 տարի առաջ, 2016թ նոյեմբերի 11-ին, Հայաստանի ազգային հավաքականը դրամատիկ խաղում հաղթանակ տարավ Մոնտենեգրոյի ընտրանու նկատմամբ 3-2 հաշվով։
Այս խաղում մեր ընտրանին առաջին խաղակեսից հետո զիջում էր երկու գնդակի տարբերությամբ, սակայն երկրորդ խաղակեսում մեր հավաքականի կազմում աչքի ընկան Արտակ Գրիգորյանը, Վարազդատ Հարոյանը և Գևորգ Ղազարյանը՝ հաղթանակ պարգևելով մեր թիմին։
























































