«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ 30-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլ Յունայթեդը», իր Twitter-ում հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Նյուքասլը» հետևում է Ինսինյեի հետ կապված իրավիճակին և հաջորդ ամառ կփորձի խաղացողի ձեռք բերել անվճար։ Հիշեցնենք, որ Լորենցոյի ու «Նապոլիի» գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։ Իտալական ակումբը հարձակվողին առաջարկում է նոր պայմանագիր՝ աշխատավարձի զգալի կրճատմամբ։
Transfermarkt պորտալը Ինսինյեի տրանսֆերային արժեքը գնահատում է 48 միլիոն եվրո: 2020/2021 մրցաշրջանում Լորենցոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Իտալիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը դարձել է Եվրո 2020-ի հաղթող։
Այս մրցաշրջանում Լորենցո Ինսինյեն «Նապոլիի» կազմում 14 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































