Նոյեմբերի 11-ին՝ խորվաթական Լուցկո քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության որակավորման 11-րդ խմբի առաջին մրցափուլի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը։
Մեր ընտրանին, առաջին խաղակեսից հետո պարտվելով 0-2 հաշվով, երկրորդ խաղակեսում կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և հաղթել մրցակցին 3-2 հաշվով։ Մեր հավաքականից աչքի ընկան Սպարտակ Հայրապետյանը, Համլետ Մինասյանը և Արթուր Սերոբյանը։ ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է այդ հանդիպման գոլերի տեսանութը։
























































