«Բարսելոնան» թույլ կտա Ռամոն Պլանեսին հեռանալ տեխնիկական քարտուղարի պաշտոնից, չնայած այն հանգամանքին, որ նա վերջերս երկու տարով երկարաձգեց պայմանագիրը։
Այդ մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, Պլանեսը որոշել է հեռանալ՝ կապված կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչ Չավիի նշանակման հետ։
Ավելի վաղ կատալոնական ակումբը ներկայացրել էր թիմի նոր մարզչական շտաբը։ Մանրամասներն՝ այստեղ։