Պաշտպան Դանի Ալվեշը հանդես չի գա «Բարսելոնայում», վստահեցնում է Marca-ն։
Կատալոնացիները բացառում են այն տարբերակը, թե բրազիլացին որպես ֆուտբոլիստ կվերադառնա թիմ։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին և իր մարզչական շտաբը մտադիր են ավելի շատ խաղաժամանակ տրամադրել երիտասարդներին։
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Ալվեշն ապագայում կարող է ակումբ հրավիրվել որևէ այլ պաշտոն ստանձնելու համար՝ հաշվի առնելով բրազիլացու հեղինակությունն ու որակները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալվեշն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»։ Ֆուտբոլիստտը պատրաստ է եղել հունվարի 1-ից միանալ ակումբին։
Սեպտեմբերի սկզբին Ալվեշը հեռացավ «Սան-Պաուլուից»՝ պարտքերի պատճառով։ Հետո նա հայտնեց, որ մինչև 2021 թվականի ավարտը պայմանագիր չի կնքի որևէ այլ թիմի հետ։
Ալվեշը 2008-ից 2016 թվականներին է հանդես եկել կատալոնական ակումբում։ Կապտանռնագույնների կազմում նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 6 անգամ՝ Լա Լիգայում, 4-ական անգամ էլ դարձել Իսպանիայի գավաթակիր և սուպերգավաթակիր։
























































