«Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթն ասել է, որ իր հաճախորդը շատ է սիրում իր երկիրը։
«Եթե Բեյլը Ուելսի հետ հայտնվի աշխարհի առաջնությունում, կարծում եմ՝ դա նրա կարիերայի գագաթնակետը կլինի։ Առաջին օրվանից, ինչ հանդիպել եմ նրան ու նրա հորը, Գարեթն ինձ ասել է, թե իր համար որքան յուրահատուկ է Ուելսը։
Երբ խոսում էինք Բեյլի հետ, նա Անգլիայի հավաքականում խաղալու հնարավորություն ուներ։ Բայց ասաց․ «Էլ երբեք ինձ չառաջարկես խաղալ Անգլիայում, եթե ուզում ես իմ գործակալը լինել»։ Բեյլը ֆանատիկորեն սիրում է իր երկիրը»,- գործակալի խոսքերն է փոխանցում AS-ը։
























































