«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է ժամանակից շուտ թիմ վերադարձնել պորտուգալացի կիսապաշտպան Ֆրանսիշկու Տրինկաուին, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս անգլիական «Վուլվերհեմփթոնին»։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, իսպանացի մասնագետը վստահ է, որ Տրինկաուն օգտակար կլինի մրցաշրջանի մնացած ժամանակահատվածի համար։ Խնդիրը կայանում է նրանում, որ «Վուլվերհեմփթոնը» վեց միլիոն եվրոյով վարձակալել է կիսապաշտպանին՝ հետագայում գնման իրավունքով։
Եթե «Բարսելոնային» հաջողվի համաձայնության գալ անգլիական ակումբի հետ, կատալոնացիները ստիպված կլինեն «գայլերին» հետ վերադարձնել նշված գումարը։