Transfermarkt-ը հրապարակել է MLS-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակը։
Տասնյակում տեղ է գտել նաև «Կոլամբուս Քրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Սելարյանը ևս երեք ֆուտբոլիստների հետ 8 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով բաժանում է 7-10 հորիզոնականները։
12,5 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով MLS-ի ամենաթանկարժեք ֆուտբլիստ է համարվում «Ատլանտա Յունայթեդի» հարձակվող Ժոզեֆ Մարտինեսը։

























































