Իտալական «Ջենոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչեկոն կողմնորոշվել է ակումբի առաջին տրանսֆերի հարցում։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 45-ամյա մասնագետի համար թիմի կազմն ուժեղացնելու հիմնական թեկնածուն Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչն է։ Ամերիկացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում չի համարվում լոնդոնյան գրանդի առանցքային խաղացողներից մեկը, այդ պատճառով տրանսֆերն ավելի հավանական է դառնում։
Ըստ աղբյուրի՝ Պուլիշիչից բացի, Շևչենկոն դիտարկում է նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի և Կիևի «Դինամոյի» պաշտպան Վիտալի Միկոլենկոյի տրանսֆերները ձեռք բերելու տարբերակները։
























































