«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի ծառայություններով։
Կատալոնական ակումբը դեռ ամռանը ցանկանում էր պայմանագիր կնքել անգլիացու հետ, սակայն այդ ժամանակ տրանսֆերը չկայացավ։ Քանի որ «Բարսելոնան» չի կարող վճարել խաղացողի համար պահանջված գումարը, «Մանչեսթեր Սիթին» մտադիր է «Բարսելոնային» առաջարկել Ֆրենկի դե Յոնգի փոխանակումը Ստեռլինգի հետ, հայտնում է Goal-ը։
Որպեսզի այս տեղափոխությունը տեղի ունենա, «քաղաքաբնակները» պատրաստ են հավելյալ 20 միլիոն եվրո վճարել իրենց կողմից։
Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 13 խաղ՝ գրանցելով 2 գոլային փոխանցում։ Սթերլինգը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 15 խաղ՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։