Անգլիական Պրեմիեր-լիգայի 11-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում ընդունել է «Բարնլիին» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը։
Հանդիպման հաշիվը բացվել է առաջին կեսում։ 33-րդ րոպեին աչքի է ընկել լոնդոնցիների կիսապաշտպան Կայ Հավերցը։
80-րդ րոպեին «Բարնլիի» հարձակվող Մատեյ Վիդրան գրավել է ազնվականների դարպասն ու փրկել իր թիմին պարտությունից։
«Չելսին» 11 խաղից հետո 26 միավոր է վաստակել ու գլխավորում է ԱՊԼ- ի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը։ «Բարնլին» 8 միավորով 18-րդ տեղում է։
























































