«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է Անտոնիո Կոնտեի` «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ նշանակվելու և Պրեմիեր լիգայի մարզիչների մակարդակի վերաբերյալ իր տեսակետներով։
«Դա աներևակայելի լավ է մեր լիգայի համար: Այսպիսով, նշաձողը բարձրանում է, քանի որ Կոնտեն նոր գաղափարներ ունի: Հիմա էլ ավելի դժվար է լինելու։
Բայց կան նաև այլ շատ լավ օրինակներ, որոնց մասին պետք է հիշել, ինչպիսիք են Նիլ Ուորնոքը, Դեյվիդ Մոյեսը: Այս մասին չպետք է մոռանալ։ Նրանք Պրեմիեր լիգայի պատմության մի մասն են, նրանք շատ բան են արել ֆուտբոլում։
Այժմ ցանկացած թիմի համար դժվար կլինի պայքարել բարձր հորիզոնականների համար»,- մեջբերում է իսպանացի մասնագետին BBC Sport-ը։