Ռոմայի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն օրիգինալ կերպով է շնորհավորել իր դստեր՝ Տիտայի, ծննդյան օրվա կապակցությամբ, որը նա բաց է թողել Կոնֆերենցիաների լիգայում իր թիմի՝ նորվեգական Բուդե-Գլիմտի դեմ խաղի պատճառով։
Պորտուգալացի մարզիչը Instagram-ում հուզիչ գրառում է կատարել, որում ներողություն է խնդրում աղջկանից, որ չի կարողացել ներկա լինել նրա ծնվելուն, իսկ 25 տարի անց՝ ծննդյան տարեդարձին։
«04.11.96թ. Խիխոնի Սպորտինգ — Բարսելոնա: 25 տարի անց՝ 21.04.21. Ռոմա-Բուդե-Գլիմտ:
Ներողություն, Տիտա: Բայց ես միշտ քեզ հետ եմ։ Ծնունդդ շնորհավոր»,- գրել է Մոուրինյուն։
Посмотреть эту публикацию в Instagram