Երեկ կայացել են Եվրոպա Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները։
Այս հանդիպումների արդյունքով 3 թիմ նվաճել է փլեյ-օֆֆիի ուղեգիր։ Այդ ակումբներն են․
«Լիոն» (Ֆրանսիա)․ ապահովել է առաջին տեղն իր խմբում
«Այնտրախտ» (Գերմանիա)․ ապահովել է նվազագույնս երկրորդ տեղն իր խմբում
«Վեստ Հեմ» (Անգլիա)․ ապահովել է նվազագույնս երկրորդ տեղն իր խմբում
Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի հաղթողը մյուս մրցաշրջանում ստանում է ՉԼ խմբային փուլի մասնակցության ավտոմատ հնարավորություն։