«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը նվազագույնը երեք ամիս բաց կթողնի սրտի հետ կապված խնդիրների պատճառով․
«Շնորհակալ եմ աջակցության համար։ Հիմա ժամանակն է վերականգնվելու և հետագա նորությունների սպասելու»,- ասել է Ագուերոն՝ «Բարսելոնայի» հրապարակած տեսանյութում։
Հարձակվողը փոխարինվել է Պրիմերայի 12-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղում՝ տախիկարդիայի պատճառով։ Խաղից հետո հաղորդվեց, որ Ագուերոն իրեն լավ է զգում և փոխարինվել է անվտանգության նկատառումերից ելնելով։
Բայց հետո հայտնի դարձավ, որ հարձակվողը պետք է հետազոտություն անցնի և բուժում ստանա։ Այն նվազագույնը 3 ամիս կտևի։ Ընդ որում, չի բացառվում, որ Ագուերոն առհասարակ ստիպված կլինի ավարտել կարիերան։
























































