Հայաստանի ազգային հավաքականի և «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը խոսել է «Օրլանդո Սիթիի» դարպասը խփած հրաշալի գոլի մասին։
«Կարծում եմ, որ այս գոլը «Կոլամբոս Քրյուի» կազմում խփածս բոլոր գոլերից լավագույնն էր։ Իմ կարծիքով այն իսլապես արժանի է լավագույնի կոչմանը»,- այս մասին ֆուտբոլիստը հայտնել է MLS-ի պաշտոնական կայքին տված զրույցի ընթացքում։
Հիշեցնենք, որ MLS-ի 33-րդ տուրում «Կոլամբուս Քրյուն» 3-2 հաշվով առավելության էր հասել «Օրլանդո Սիթիի» նկատմամբ, իսկ Սելարայանը դարձել էր գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։