Tribalfootball-ը հայտնում է, որ Միլանի «Ինտերի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն հետևում է «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող իրավիճակին և սպասում է ակումբի ղեկավարության հետ կապ հաստատելուն:
Իտալացին վստահ է, որ շատ ավելի լավ է գլուխ հանելու ստեղծված իրավիճակից, քան «կարմիր սատանաների» ներկայիս գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը։
Ավելին, Կոնտեն արդեն կողմնորոշվել է ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակների հարցում:
Հիշեցնենք, որ մանկունիանցիների ղեկավարությունը Սուլշերին տվել է վերջին հնարավորությունը։ Եթե մասնագետը հաջորդ երեք հանդիպումներից գոնե մեկում ձախողվի, նա կհեռացվի:
























































