Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Ռեալ» — «Օսասունա» հանդիպման մրցավար Սեզար Սոտո Գրադոն պատասխանել է մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների՝ ավելացված ժամանակի վերաբերյալ քննադատությանը։ Թիմերը խաղացել են Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։ Մրցակիցները գոլեր չխփեցին, խաղն ավարտվեցին 0-0 հաշվով։
Հանդիպումից հետո «Ռեալի» ֆուտբոլիստներ Էդեր Միլիտաոն, Վինիսուս Ժունիորը և Ռոդրիգոն մոտեցել են մրցավարին և իրենց դժգոհությունն արտահայտել այն բանի համար, որ վերջինս ընդամենը չորս րոպե էր ավելացրել հիմնական ժամանակին։
«Դուք 90 րոպե ունեիք, այնպես որ, մի բողոքեք»,- մրցավարի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս պահին «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ վաստակելով 21 միավոր։ Թիմը առաջատար «Ռեալ Սոսյեդադից» հետ է մնում 3 միավորով, սակայն մադրիդյան ակումբը մեկ խաղ պակաս ունի իր ակտիվում։
























































