Puma սպորտային ապրանքանիշը կարող է զգալի ներդրում ունենալ հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության հարցում: Նորվեգացին որոշել է հաջորդ ամառ լքել «մեղուների» ճամբարը, հայտնում է Todofichajes-ը:
Puma-ն ներկայումս բանակցություններ է վարում նորվեգացու հետ` անձնական պայմանագիր կնքելու համար, ըստ որի` հարձակվողը կներկայացնի այս սպորտային ապրանքանիշը:
Պայմանագիրը կստորագրվի 5 տարի ժամկետով, ըստ որի ֆուտբոլիստը կստանա 5 միլիոն եվրո եկամուտ:
«Մանչեսթեր Սիթին», որի հովանավորը Puma-ն է, կարծում է, որ այս պայմանագիրը կնպաստի հարձակվողի հետ բանակցությունների հաջող ընթացքին: