Նոր սեփականատերերի օրոք, «Նյուքասլը» նոր գլխավոր մարզիչ կարող է ունենալ:
The Telegraph-ը հայտնում է, որ Սթիվ Բրյուսն առաջիկայում կհեռացվի զբաղեցրած պաշտոնից: Այդ պարագայում մարզիչը 8 մլն եվրո փոխհատուցում կստանա:
Գլխավոր մարզչի դերում կարող են լինել «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը, «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը և Ֆրենկ Լեմպարդը, որն այս պահին ակումբ չունի:
Աղբյուրի հաղորդմամ, թեկնածուների թվում են նաև Անտոնիո Կոնտեն և Պաուլո Ֆոնսեկան: